Շուտով կսկսեն գործել նոր հրթիռային կայանները
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում գտվող ռադիոլոկացիոն կայանում՝ ծանոթանալու պիլոտային ծրագրով նոր հրթիռային կայանների տեղադրման աշխատանքներին: Բանակցությունների արդյունքում՝ ռուսական ընկերությունը նախատեսված 2 հակակարկտային հրթիռային կայանի հետ միասին, որպես նվիրատվություն, տրամադրել է ևս մեկ կայան, արդյունքում՝ երկու «Элия 3» կայան տեղադրվել է Արագածոտնի, մեկը՝ Արմավիրի մարզում, ինչի շնորհիվ ստեղծվել է շղթայական պաշտպանության գոտի: Առաջիկա օրերին կայանները պատրաստ կլինեն գործարկման: Սա հնարավորություն կտա կարկտահարությունից հուսալի պաշտպանության տակ առնել շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք: Ռուսական «Անտիգրադ» ընկերության ներկայացուցիչն ԱԻ նախարարին մանրամասն ներկայացրեց հրթիռային կայանի աշխատանքի սկզբունքները: Հայաստան են ներկրվել նորագույն արտադրության և բարձր արդյունավետություն ապահովող վերջին սերնդի հրթիռային կայաններ: Կրակոցներն իրականացվում են ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալների հիման վրա՝ ապահովելով թիրախավորման շատ մեծ ճշգրտություն: Արտաշավանում գտնվող ռադիոլոկացիոն կայանը ևս համալրվել նորագույն թվային սարքավորումներով, որի շնորհիվ՝
- կբարձրանա դրա գործողության կայունությունն ու հուսալիությունը, կապահովի ամպերի պարամետրերի չափման ճշգրտության բարձրացումը, հեռավերահսկողությունն ու կարգաբերումը.
- կնվազեն սպասարկման ծախսերը: