Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները Ջիգարխանյանին թույլ չեն տվել սեփական բնակարան մտնել

Քաղաքականություն
Armen-Jigarxanyan-1

 Ռուսաստանում ոստկանությունը 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանին թույլ չի տվել մտնել իր երիտասարդ կնոջ վրա գրանցված բնակարանը։ Ինչպես հայտնում է Rambler-ը, իրավապահները թույլ չեն տվել նրան բացել տան դռան կողպեքը։ Դերասանը փորձել է մտնել բնակարան՝ իր իրերը վերցնելու նպատակով: «Այս բնակարանը Արմեն Բորիսովիչի կնոջ սեփականությունն է, նա որևէ իրավունք չունի այստեղ գտնվելու», - հայտարարել է Ջիգարխանյանի տիկնոջ ընկերուհին: «Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Արմեն Ջիգարխանյանը մի քանի օր ապրել է թատրոնի իր աշխատասենյակում: Այնուհետև հայ ընկերները նրա համար երեք սենյականոց բնակարան են վարձել Լոմոնոսովսկի փողոցի վրա»,-գրում է կայքը: