Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեի եկամուտների մասը պետք է ավելի մեծ լիներ. տնտեսագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
gagik-makaryan

Նոր բյուջեն շատ քիչ է տարբերվում 2017 թվականի բյուջեից, միայն 200 միլիոն դոլարի չափ մուտքերի մասն է ավելացել,- այսօր հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ  Գագիկ Մակարյանը: Նրա կարծիքով՝ եկամուտների մասը պետք է ավելի մեծ լիներ, եթե մենք լուրջ պայքար ենք սկսել ստվերի եւ կոռուպցիայի դեմ. «ՀՆԱ-ի նկատմամբ մեր ստվերը կազմում է մոտ 1,2 մլրդ դոլար, այն էլ դեռ այստեղ հարցական է՝ արդյո՞ք  այդ մուտքերը չեն ապահովվի ակցիզային հարկի  եւ ԵԱՏՄ-ի շրջանակում որոշ հարկատեսակների բարձրացման պատճառով, որովհետեւ 18 թվականից աշխատում են այն պայմանավորվածությունները , որոնք ԵԱՏՄ-ի հետ Հայաստանը ստորագրել է»: Տեսանյութը՝ ստորև