Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ նախագահ. «Ունեցել եմ երկու որդի եւ ազատվել եմ բանակից»

Քաղաքականություն
pek-1

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երկար էր սպասել բանակում չծառայելու մասին լրագրողների հարցին: «Ես 91 թվականին ընդունվել եմ ԲՈՒՀ: Ավարտել եմ 96 թվականին: 96-ին ավարտելուց ունեցել եմ երկու որդի եւ ազատվել եմ բանակից: Եթե դա մեղք է, եթե մեղք եմ գործել, ներողություն եմ խնդրում հասարակությունից»,-ասաց նա: Իսկ ինչու՞ այդ հնարավորությունն այսօր չպետք է ունենան մյուս ուսանողները: «Թող ունենան,-ուսերը թոթվելով արձագանքեց ՊԵԿ նախագահը,-էդ էլ եմ ես մեղավո՞ր: Այ քեզ բան»: