Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գագիկ Ծառուկյանն իմ լավ ընկերն է». ՊԵԿ նախագահն օլիգարխների բիզնեսում լուրջ ստվեր չի տեսնում (տեսանյութ)

Քաղաքականություն
vardan-harutyunyan

Պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը չի թաքցնում, որ ընկերություն է անում Հայաստանի ամենահեղինակավոր օլիգարխի հետ։ «Գագիկ Ծառուկյանն իմ լավ ընկերն է, իմ լավ բարեկամն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վարդան Հարությունյանը: Ծառուկյանը նրա միակ ընկերը չէ, լրագրողի այն հարցին, թե գուցե Սամվել Ալեքսանյա՞նն էլ է ՊԵԿ նախագահի ընկերը, վերջինս պատասխանում է. «Ես ունեմ բազմաթիվ ընկերներ»: Գլխավոր մաքսավորը իր ընկերների բիզնեսներում խոշոր ստվեր կամ խախտումներ չի տեսնում, նրանք անընդհատ ստուգվում են, ստվերն այլ տեղ է. «Մանրածախ առեւտրի ոլորտում կա մեծ ստվեր, էդ ստվերի դեմ ենք պայքարում»: