Առևտրականները՝ ընդդեմ օնլայն հաշվետվության. ակցիա ԱԺ-ի դիմաց. թարմացված (տեսանյութ)
Ազգային ժողովի բողոքող հարյուրավոր քաղաքացիները Առինջ և Սուրմալու տոնավաճառի առևտրականներն են։ Բողոքում են շուկաներում հարկային ծառայության աշխատակիցների գործողությունների դեմ։
«Ինչ շնորհք է, հաճախորդը մեզնից ապրանքն առնում, ուզում է դուրս գալ, մոտենում են օպերվարչությունից ու հարցնում՝ ձեր փաստաթղթերը ցույց տվեք, ումի՞ց եք ապրանք առել, մեկն ուզում է ապրանք մտցնել շուկա, կանգնացնում են, սկսում տուգանել»,- ասում է «Համերաշխություն» ՀԿ ներկայացուցիչ Արմեն Ներսիսյանը։
ՊԵԿ-ը խստացրել է պահանջները վաճառքով զբաղվող անհատ ձեռներեցների նկատմամբ։ Վաճառքով զբաղվողները պարտավոր են ամեն անգամ օնլայն հաշվետվություն ներկայացնել՝ մանրամասնելով, թե ինչքան ապրանք վաճառվեց և ում։ Դա պետք է արտացոլվի նաև այլ փաստաթղթերում։ Չնայած դժգոհության ալիքին՝ ՊԵԿ նախագահը հայտարարում է՝ ստվերի կրճատման խնդիր ունեն. այլևս հետդարձ չկա։
«Եթե փորձում են էլի մանիպուլյացիաների միջոցով խուսափել հարկերից, չի լինելու, կոշտ վարչարարություն է լինելու»,- ասում է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։
Որպեսզի անհատ ձեռներեցներն ստիպված չլինեն նոր աշխատողներ ներգրավել՝ այդպիսով մտնելով լրացուցիչ ֆինանսական բեռի տակ, ՊԵԿ-ը պատրաստ է նույնիսկ նրանց անվճար հաշվապահներ տրամադրել։ Առևտրականները, սակայն, հրաժարվում են՝ առաջարկելով իրենց լուծումը. «Բոլոր հարկերը վերցրեք, մեզ հանգիստ թողեք, էդ ձեր ձրի հաշվապահները պահեք ձեզ համար թող գործ անեն։ Եթե մենք երեք դոլար հիմա մեկ կիլոգրամ ապրանքի համար գումար ենք տալիս, «Նորֆոլկ քոնսալթինգ»-ը ասենք 3 տոննայի համար 20 միլիոն դրամի փաստաթուղթ է տալիս, դրանից գոյանալու է 1.5% հարկատեսակը, որը 300 000 դրամ է, եթե դա բաժանենք դոլարի, ստացվում է 1 կգ-ի համար 20 ցենտ, ասում ենք՝ էդ 20 ցենտը 3 դոլարի հետ տանք, մեզ պրծեցնեք էդ փաստաթղթերից»,- ներկայացնում է Արմեն Ներսիսյանը։
Իմանալով ՊԵԿ նախարար Վարդան Հարությունյանի կտրուկ պահանջը՝ առևտրականները խստացրին իրենց դիրքորոշումը՝ պահանջելով նրա հրաժարականը։
«Եթե ՊԵԿ նախարարը չի կարողանում էս հարցին լուծում տալ, պահանջում ենք իր հրաժարականը՝ իր տեղակալներով հանդերձ։ Հեռացում, հեռացում»,- հայտարարեցին քաղաքացիները։
Առևտրով զբաղվողները վստահեցնում են՝ հարկային վարչարարությունը վատ է անդրադառնում իրենց աշխատանքի վրա։ Նրանք չունեն վստահություն, որ ՊԵԿ-ի առաջարկն ընդունելով ու այդ կանոններով շարժվելու պարագայում հարցերը լուծում կստանան։ Արմեն Ներսիսյանը նշում է. «Ամեն անգամ մի բան որոշում են, հենց ժողովուրդը մի կերպ դա մարսում է, նորից անցնում են երկրորդ գործողությանը, էդ էլ ենք մարսում, անցնում են երրորդ, չորրորդ գործողության։ Հո մենք լաբորատորիա չենք իրենց համար։ Ով ինչ երազ տեսնում է, հելնում է, առևտրով զբաղվողների համար մի օրենք մտածում է, ուրիշ երազ չեն կարողանում տեսնեն, օրինակ թող երազ տեսնեն երկիրն սկսել է պայծառ ապագա ունենալ, գործարաններն աշխատում են»։
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը վերջապես ժամանում է ցուցարարների մոտ։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները հավաքագրեցին առևտրականների պահանջները, և դրանք առաջիկայում ԱԺ-ում կդարձնեն քննարկման առարկա։
[caption id="attachment_1576807" align="alignnone" width="500"]
Merchants staged a protest action demanding not to execute them to tax terror in front of the RA National Assembly[/caption]
[caption id="attachment_1576806" align="alignnone" width="500"]
Merchants staged a protest action demanding not to execute them to tax terror in front of the RA National Assembly[/caption]
[caption id="attachment_1576803" align="alignnone" width="500"]
Merchants staged a protest action demanding not to execute them to tax terror in front of the RA National Assembly[/caption]
[caption id="attachment_1576804" align="alignnone" width="500"]
Merchants staged a protest action demanding not to execute them to tax terror in front of the RA National Assembly[/caption]
[caption id="attachment_1576802" align="alignnone" width="500"]
Merchants staged a protest action demanding not to execute them to tax terror in front of the RA National Assembly[/caption]
