Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատանդառված մանկահասակ երեխան ազատ արձակվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
patand

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի ներսից քիչ առաջ կրակոցների ձայներ են հնչել, որից հետո մանկապարտեզից դուրս են բերել մանկապարտեզում պատանդառված 3-ամյա երեխային: Իրավապահները  երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Ըստ տեղեկությունների,  տղամարդը չի վնասվել, ընդամենը կիրառվել են հատուկ միջոցներ երեխային ազատելու համար: ՀՀ փոխոստիկանապաետ Հունան Պողոսյանը հաստատեց, որ պատանդառուն վնասազերծվել է, իսկ երեխային ոչինչ չի եղել։ «Ինքը փորձել է իրեն ինքնավնասում կատարի, կանխել ենք»։ Իդեպ լուրեր կան, որ մանկապարտեզի երկու աշխատակից վիրավորում է ստացել և նրանց նույնպես քիչ առաջ մանկապարտեզի շենքից դուր են հանել եւ  տեղափոխել են են հիվանդանոց: