Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողան. «Ղարաբաղի հարցը արնահոսող վերք է մեզ համար». ermenihaber.am

Կարևոր լուրեր Քաղաքականություն
erdogan_esma

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալութան թուրքական ծառայությանը: Թուրքական «Superhaber» լրատվամիջոցը, հղում անելով այդ հարցազրույցին, նշում է, որ Էրդողանը, խոսելով բազմաթիվ հարցերի մասին, անդրադարձել է  նաև ղարաբաղյան հիմնախնդրին: Պատասխանելով ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին՝ մասնավորապես ասել է . «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար  արնահոսող վերք է, ինչպես և Ադրբեջանի համար: Քանի դեռ Հայաստանի կողմից վերջ չի դրվել Ադրբեջանի հողերի օկուպացմանը, այս խնդիրը չի լուծվի: Օկուպացմանը պետք է անհապաղ վերջ դնել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, սուվերենության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա: Մենք դատապարտում ենք Հայաստանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորող սադրանքները: Նման մոտեցումները   երբեք չեն օգնի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Իսկ Մինսկի խումբը, ինչպես նաև միջազգային հանրությունը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար պետք է ավելի ակտիվ աշխատեն: Մենք ցանկացած հարցում շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի կողքին»: Հիշեցնենք, որ Էրդողանը Ադրբեջանում մասնակցելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությանը: ermenihaber.am