Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Վ. Սարգսյանը ծառայել է, ուրեմն Ս. Սարգսյանի քարտուղարուհին պատերազմի վետերան է»

Քաղաքականություն
vigen-Sargsyan

«Եւ ուրեմն, եթե ՊՆ Վիգեն Սարգսյանը ծառայել է ՀՀ Զինված ուժերում, ուրեմն Սերժ Սարգսյանի երկարամյա քարտուղարուհին՝ Սաթիկը՝ (ազգանունը ցավոք չգիտեմ, անունը քանիցս շոշափվել է մամուլում) Հայրենական Մեծ պատերազմի վետերան է»,- ֆեյսբուքում գրառում է կատարել ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Վիգեն Սարգսյանի ծառայելու մասին հեռակա բանավեճը ծավալվեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ գրառումից հետո, որտեղ խոսվում էր ոմն պաշտոնյայի մասին, որ ծառայությունից խուսափել է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խոսքը Վիգեն Սարգսյանի մասին է, իսկ ավելի ուշ ՊՆ-ն հայտարարեց, որ Վիգեն Սարգսյանը ծառայել է։