«Ապօրինի որսի» հերթական սիրահարը հոգևոր հովիվ է. econews.am

Շարունակվում են հայտնաբերվել «ապօրինի որսի» մասին վկայող լուսանկարներ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ:
Այս անգամ բախվում են երկու իրականություն, քանի որ խոսքը գնում է որսորդ հոգևորականի մասին: Հոգևոր և բարոյական քարոզ իրականացնող անձը նաև ակտիվ որսորդությամբ է զբաղվում, ընդ որում՝ հրապարակված լուսանկարներում կարելի է հայտնաբերել Կարմիր գրքում գրանցված կենդանիների, ինչը համարվում է ապօրինի որս:
Ըստ մեր տվյալների լուսանկարներում պատկերված անձը Տեր Ղևոնդ քահանա ( Արարատ ) Գափոյանն է՝ Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվը:
Երկու տեսակներն էլ ընդգրկված են ՀՀ կարմիր գրքում, ինչպես նաև միջազգային IUCN Կարմիր ցուցակում: Մարգագետնային մկնաճուռակը Հայաստանում բնադրում է միայն ծայր հյուսիս-արևմուտքում, չուի ժամանակ հանդիպում է հանրապետության համարյա ամբողջ տարածքում:
Ուշագրավ են Տեր Ղևոնդ քահանա Գափոյանի մեկնաբանությունները նշված լուսանկարներին:
Ավելին` Econews.am-ում