Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի բռնցքամարտիկները դուրս մնացին Եվրոպայի առաջնությունից

Սպորտ
sport-boks

Անթալիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների (Մ 18) Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին մրցելույթները: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Թուրքիայում ռինգ մտած հայաստանցի ինը բռնցքամարտիկներից պայքարը շարունակում էր միայն Էրիկ Թոխյանը (49 կգ), որը, սակայն, քառորդ եզրափակչում զիջեց հունգարացի բռնցքամարտիկին եւ դուրս մնաց մրցանակային տեղի համար պայքարից: