Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Պետրոսյանը հրավիրել է Մարկոս Պիզելիին

Սպորտ
sport-hajastan-kazm

Նոյեմբերի 9-ին և 13-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով համապատասխանաբար Բելառուսի եւ Կիպրոսի հավաքականներին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Նրանք են. Վարազդատ Հարոյան՝ «Ուրալ» (Ռուսաստան) Գաել Անդոնյան՝ «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա) Հովհաննես Համբարձումյան՝ «Վարդար» (Մակեդոնիա) Կամո Հովհաննիսյան՝ «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)         Գոռ Մալաքյան՝ «Ստալ» (Ուկրաինա)   Էդգար Մալաքյան՝ «Ստալ» (Ուկրաինա)      Մարկոս Պիզելի՝ «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)                      Հենրիխ Մխիթարյան՝ «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) Տիգրան Բարսեղյան՝ «Վարդար» (Մակեդոնիա) Արաս Օզբիլիս՝ «Բեշիկթաշ» (Թուրքիա)     Ռուսլան Կորյան՝ «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)     Սարգիս Ադամյան՝ «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)      Գեղամ Ղադիմյան՝ «Վորսկլա» (Ուկրաինա) Անցած ուսհավաքի համեմատ՝ բացակայում են Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Դավիթ Մանոյանը եւ Էդգար Մանուչարյանը, իսկ ավելացել է Արաս Օզբիլիսը: