Երևանում բախվել են Volkswagen-ը, LADA-ն և «Սանիթեք» ընկերության բեռնատարը
Հոկտեմբերի 25-ին, ժամը 09:39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ գաջի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «Atlas» մակնիշի 510 AC 61 (վարորդ՝ 1979 թ. ծնված Ա. Հ.), «Volkswagen Golf» մակնիշի 35 GL 526 (վարորդ՝ Ն. Բ.) և «ВАЗ 2109» մակնիշի 35 NL 647 պետհամարանիշերով (վարորդ՝ 1996 թ. ծնված Վ. Ս.) ավտոմեքենաները, այնուհետև «Atlas» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել Դավիթ Բեկի փողոցի թիվ 110 հասցեում գտնվող «Դեկորա» խանութի պատին: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Ա. Հ.-ը և Վ. Ս.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, իրականացրել «Atlas» մակնիշի ավտոմեքենայի հովացման և ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: ՀՀ ԱԻՆ