A
A
Սահմանամերձ Խաչիկում ջուր չկա, գյուղն անտեսված է. պատգամավորն ահազանգում է (տեսանյութ)
Սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչները բազմաթիվ խնդիրներ ունեն, սակայն առաջնայինը համարում են կառավարության անտարբերությունն իրենց նկատմամբ: Նրանց անունից ԱԺ հարցուպատասխանի ժամանակ խոսեց Ծառուկյան խմբակցությունից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Կառավարության վերջին այցելուն եղել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Սերգեյ Բագրատյանը տեղեկացրեց, որ երեկ Խաչիկ են գնացել ինքը, Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը: Խաչիկում եղած բազմաթիվ խնդիրներից թերևս ամենառաջնայինը ոռոգման ջրի հարցն է, որը բարձրացրել են նաև Ելփին գյուղի բնակիչները: Այս գյուղերը, գտնվելով սահմանին, չեն կարողանում պահպանել անգամ իրենց իսկ ստեղծած աշխատանքը: Մանրամասն՝ տեսանյութում