«Սահմանին լարվածության թուլացման քաղաքական գործիքները չեն հերիքում» (տեսանյութ)
Ադրբեջանցի պետական պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալները հարվածում են այդ երկրի միջազգային հեղինակությանը, սակայն որևէ կերպ չեն ազդի Ադրբեջանի դիրքի վրա Արցախի հարցով բանակցություններում։ Ընդդիմադիրների ձերբակալություններն ու մարդու իրավունքների վատթար վիճակը գրգռում է Ադրբեջանի հասարակությանը, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Հենց այդ պատճառով Ալիևի իշխանությունը լարում է սահմանում իրադրությունը՝ ցույց տալով, թե Հայաստանի հետ սահմանին ռազմական բնույթի գործողություններ են ընթանում. «Դա այդպես եղել է, այդպես է և ես շատ եմ վախենում, որ այդպես էլ կմնա, որովհետև սահմանին ռազմական լարվածության թուլացման քաղաքական գործիքները չեն հերիքում, իսկ ուրիշ գործիքներ չկան։ Ադրբեջանը հատուկ է ընտրել այդպիսի մարտավարություն՝ բանակցային գործընթացը զուգակցել հայկական կողմերի վրա ճնշումներով»,- ասում է քաղաքագետը։ Ավելին՝ տեսանյութով