Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպայկ-ի կիրառումը չպետք է անակնկալ լինի» (տեսանյութ)

Քաղաքականություն
Tevan-nkar-2

Մինչ Ժնևյան գագաթաժողովն ու Սարգսյան-Ալիև հանդիպումը, Հայաստանում որևէ մեկը հույս չուներ, որ նախագահները հայ-ադրբեջանական սահմանին խաղաղություն են հաստատելու։ Վերջին օրերին սահմանին Ադրբեջանի կողմից «Սպայկ» զինատեսակի կիրառումը հայաստանյան հասարակության համար պետք է անակնկալ չլինի։ Քաղաքագետ Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ Հայաստանին ճնշելուց զատ, սահմանում լարվածության հրահրումը ձեռնտու է ադրբեջանական վերնախավի որոշ շրջանակների. «Այնտեղ սերունդ է մեծանում, որի ուսման վրա ժամանակին Ալիև հայրը մեծ գումարներ էր ծախսում, ուղարկում էր դրսում սովորելու։ Հիմա իրենց նախագահականում կամ վերևի էշելոններում գալիս է մի սերունդ, որոնք փայլուն կրթություն են ստացել, ու փորձում են իշխանության մեջ ինչ-որ խաղեր տալ, որ միայն Ալիևյան դինաստիան չլինի, այլև իրենք։ Ինձ մոտ տպավորություն է, որ իրենց ներքին պայքարից մենք ունենում ենք այս տեսակի լարվածություն, որ ասում են՝ եթե նույնիսկ պայամանավորվել եք, մենք դա թույլ չենք տալու»։