Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՅՈւ-ն առանց Մխիթարյանի հաղթեց Սուոնսիին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
UntitledR

«Կարմիր սատանաները» 2 անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ջեսի Լինգարդը:   Հանդիպմանը հայտավորված էր նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն վերջինս մնաց պահեստայինների նստարանին:   Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի լիգայի Գավաթի 1/4 եզրափակիչ: ______________ Անգլիայի ֆուտբոլի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ խաղում այսօր «Մանչեսթեր Յունթայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, մրցակցի դաշտում կհանդիպի «Սուոնսիի» հետ:   «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն հրապարակել է թիմի հայտացուցակը: Ինչպես եւ նախորդ խաղում, Հենրիխ Մխիթարյանը բացակայում է մեկնարկային կազմում, սակայն ընդգրկված է պահեստայինների թվում:   «Սուոնսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: Ֆուտբոլասերներն այն ուղիղ եթերով կարող են դիտել մեր կայքէջում: