A
A
«Որովհետեւ դուք անտակտ եք». Վիգեն Սարգսյանը՝ լրագրողներին. ՀԺ (տեսանյութ)
Լիագումար նիստում զեկուցելու համար Ազգային ժողով եկած Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե սահմանում արդյո՞ք իրավիճակը լարված է: Այնուհետև թիկնապահները լրագրողներին այս ու այն կողմ են հրել, իսկ երբ լրագրողները նախարարից հետաքրքրվել են, թե ինչու են նրա թիկնապահները խոչընդոտում լրագրողների աշխատանքը, նախարարն ասել է. «Որովհետեւ դուք անտակտ եք»: