A
A
ԱԺ-ն դեմ քվեարկեց ՔԿՀ-ներում տեսաձայնագրությանը (տեսանյութ)
«Ելք» խմբակցության պատգամավորների ներկայացրած առաջարկը՝ փոփոխություն կատարել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում ԱԺ այսօրվա նիստում մերժվեց 35 կողմ, 51 դեմ, 6 ձեռնպահ ձայներով: Ձեռնպահ էին ՀՅԴ պատգամավորները: Ելքի պատգամավորների հիմնավորմամբ՝ գործող օրենքով ԱԺ պատգամավորը անարգել կարող է մտնել ՔԿՀ՝ առանց հատուկ թույլտվության, սակայն գործնականում այն չի իրականացվում: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն այս նախագծին բացասական եզրակացություն է տվել: