Հարցաքննության տեսագրման շուրջ Գևորգ Կոստանյանի և Նաիրա Զոհրաբյանի կարծիքները չեն համընկնում (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր «Քրեադատավարական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում հայտարարեց, որ այս Կառավարությունը բնավ օրիգինալ չէ եւ շարունակում է նախորդների արատավոր ավանդույթը՝ կոնվեերային սիստեմով մերժել ընդդիմադիրների ներկայացրած օրենսդրական առաջարկությունները. «Ինչ ենք առաջարկում մենք՝ ընդամենը կասկածյալի եւ մեղադրյալի հարցաքննությունները տեսաձայնագրվեն: Սա ԵԽ կոշտանգտումների կանխարգելման հանձնաժողովի հիմնական պահանջներից մեկն է»:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը իր ելույթում հայտարարեց, որ տեսաձայնագրությունը՝ որպես ապացույց, օգտագործելն ինքնին կաշկանդում է ցուցմունք տվող սուբյեկտին՝ եւ մեղադրյալին, եւ կասկածյալին. «Միջազգային պրակտիկայում սկսել են մերժել տեսաձայնագրումից ցուցմունքներ վերցնելը, քանի որ այն նույն ճնշման եղանակները, որոնք օգտագործվում են ցուցմունք վերցնելու համար, մինչեւ տեսաձայնագրությունն են կիրառվում: Հետեւաբար, դա արդյունավետ միջոց չի համարվում»:
Ավելին՝ տեսանյութով