Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Պետրոսյանը եւ Հենրիխ Մխիթարյանը ճիշտ են ընտրել

Սպորտ
a1fifa-24.10.

2017 թ. հոկտեմբերի 23-ին հրապարակվեցին The Best FIFA Football Awards (ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ) մրցանակի 2017թ դափնեկրի, ինչպես նաև 2017թ լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների հավաքականների գլխավոր մարզիչները եւ ավագները, ինչպես նաեւ լրագրողները: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը եւ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցել են քվեարկությանը: Արթուր Պետրոսյան Լավագույն ֆուտբոլիստ

  1. Կրիշտիանու Ռոնալդու
  2. Ջիանլուիջի Բուֆոն
  3. Նեյմար
Լավագույն մարզիչ
  1. Զինեդին Զիդան
  2. Դիեգո Սիմեոնե
  3. Լեոնարդո Ժարդիմ
Հենրիխ Մխիթարյան Լավագույն ֆուտբոլիստ
  1. Կրիշտիանու Ռոնալդու
  2. Ջիանլուիջի Բուֆոն
  3. Նեյմար
Լավագույն մարզիչ
  1. Զինեդին Զիդան
  2. Մասիմիլիանո Ալեգրի
  3. Լեոնարդո Ժարդիմ
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդում իսկ մարզիչ՝ Զինեդին Զիդանը (երկուսն էլ՝ «Ռեալ»):