Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդգար Ստեփանյանն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում

Սպորտ
a1hecaniv-1

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ավարտեց ելույթները Բեռլինում կայացած հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, հայ հեծանվորդը 18-րդ տեղն է զբաղեցրել 4 կմ հետապնդումով վազք մրցաձեւում։ Իսկ ահա օմնիումում մեր մարզիկին չի հաջողվել անցնել եզրափակիչ փուլ։ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ է մասնակցել Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։