Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոլիվուդի աստղերն՝ ընդդեմ կանանց հանդեպ սեռական ոտնձգությունների (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
4152813C-8AFE-4C66-A6A3-0A5829F46E4B_w1023_r1_s

Ամերիկայի ձայն Հազարավոր կանայք այս շաբաթ Twitter-ում և Facebook-ում #MeToo (#ԵսՆույնպես) հեշթեգի միջոցով սկիզբ դրեցին աննախադեպ սոցիալական արշավի` իրենց անձնական գրառումների միջոցով իրազեկելով միլիոնավոր օգտատերերի կանանց դեմ իրականացվող սեռական ոտնձգությունների և բռնությունների խնդրի մասին: Հոլիվուդի հայտնի պորդյուսեր, ազդեցիկ մեդիա մագնատ Հարվի Վայնսթայնի՝ տասնամյակների ընթացքում իրականացրած սեռական ոտնձությունների մասին աղմկահարույց սկանդալը ազդակ հանդիսացավ Անջելինա Ջոլիի,Գվինեթ Փելթրոուի և բազմաթիվ հոլիվուդյան կիոնաստղերի համար միավորվելու և բարձրաձայնելու իրենց անձնական պատմությունները: Կիրակի օրը, սեռական ոտնձգությունների և բռնության զոհ դարձած հազարավոր կանայք, հետևելով նախկին երգչուհի, հանրահայտ դերասանուհի և ակտիվիստ Ալիսա Միլանոյի կոչին, Facebook-ի և Twitter-ի սոցիալական հարթակներով սկիզբ դրեցին հանրային հնչողություն ստացած #MeToo (#ԵսՆույնպես) արշավին որպես համերաշխություն երբևէ սեռական ոտնձգության, կամ բռնության ենթարկված միլիոնավոր կանանց: Կինոդերասանուհի Լուիզեթ Գեյսը, հոլիվուդյան ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկին, Հարվի Վայնսթայնին, սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող տասնյակ դերասանուհիներից մեկն է. «Իմ սիրտը բաբախում էր, ես շատ էի վախենում: Ես ձեռքս քաշեցի ու քայլեցի դեպի դուռը: Նա սկսեց հետևել ինձ ու ասաց, որ կարող է ինձ ծանոթացնել Բոբ Վայնսթայնի հետ, ով կարող է օգնել սցենարս կյանքի կոչել: Բայց դրա դիմաց ես պետք էի նայեի, թե ինչպես է նա ձեռնաշարժությամբ զբաղվում», - ասված է Գեյսի հայտարարության մեջ: Վայնսթայնի խոսնակը հերքել է կինոպրոդյուսերին ներկայացված մեղադրանքներն ու հայտնել, որ մեղադրանք ներկայացրած բոլոր կանանց և Հարվի Վայնսթայնի հետ հանիպումները կայացել են երկկողմ համաձայնությամբ: Նշենք, որ ավելի վաղ Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիան, Կինոակադեմիայի խորհրդի արտակարգ նիստի ընթացքում 65-ամյա պրոդյուսեր Հարվի Վայնսթայնին իր կազմից հեռացնելու որոշում էր կայացրել: «Կանայք և Հոլիվուդ» բլոգի հիմնադիր, բլոգեր Մելիսա Սիլվերսթեյնը լիահույս է, որ սեռական ոտնձգությունների այս սկանդալը Հոլվուդում կհանգեցնի լուրջ բարեփոխումների. «Հարվի Վայնսթայնի սկանդալը բացահայտեց այն դաժան իրողությունն ու մղձավանջը որի հետ տարբեր ռասայի մարդիկ և կանայք ստիպված են առերեսվել Հոլիվուդում հաջողության հասնելու համար: Սպիտակամորթ տղամարդկանց կողմից ղեկավարվող արդյունաբերության մեջ ինչ-որ բան պետք է փոխվի և մեր անձնական պատմությունները պատմելը, վստահ եմ, կնպաստի այդ հեղափոխությանը»: Այս ուղերձն ու նպատակն են հետապնդում Հոլիվուդում և համացանցում այս օրերին տեղի ունեցող հանրային քննարկումները՝ ստիպելով մտորել կանանց խնդիրներին առչնվող կարևոր գիտակացական փոփոխությունների անհրաժեշտության մասին: