A
A
Չորս մեդալ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը
Ալբանիայի Դուրեշ քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումների առաջին օրը Հայաստանի պատվիրակները Մինչեւ 20 տարեկան տղաների պայքարում մեր 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում: Երկամարտի 290 կգ (135 + 155) արդյունքով նա զբաղեցրել է 4-րդ տեղը։ Իսկ ահ մինչեւ 23 տարեկան աղջիկների 58 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ Իզաբելա Յալյանը։ Նա երկամարտի 195 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Մեր մարզուհին հրում վարժությունում (110 կգ) նվաճեց փոքր արծաթե, իսկ պոկում վարժությունում (85 կգ)՝ բրոնզե մեդալ: