A
A
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կանցկացնի եւս մեկ ընկերական հանդիպում
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ազգային հավաքականի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի հավաքականը եւս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի ազգային հավաքականի հետ: Երկու հանդիպումներն էլ կկայանան Երեւանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպումների սկիզբը՝ ժամը 18:00-ին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա