Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքսիկացի գեղեցկուհին կորոշի եվրոպական հավաքականների ճակատագիրը

Սպորտ
a1vanesa

Հոկտեմբերի 17-ին տեղի կունենա 2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու անցումային փուլի վիճակահանությունը: Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, այն կվարեն Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ֆերնանդո Իերոն եւ Մեքսիկայի հեռուստատեսության հաղորդավարուհի Վանեսա Հապենկազենը: Այս փուլի մասնակից 8 հավաքականները կկազմեն զույգեր եւ երկու խաղերով կվիճարկեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վերջին ուղեգրերը: Թիմերը նախապես բաժանվել են երկու մասի: Առաջին զամբյուղում ընդգրկվել են Շվեյցարիայի, Իտալիայի, Խորվաթիայի եւ Դանիայի հավաքականները: Երկրորդում տեղ են գտել Շվեդիան, Հունաստանը, Իռլանդիան եւ Հյուսիսային Իռլանդիան: