Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը կարեւոր դեր ունի անվտանգության հարցում». Իրանի Մեջլիսի նախագահ

Պաշտոնական
IMG_9144

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ խորհրդարանական համագործակցությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանն Իրանի համար կայուն գործընկեր է: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները կարեւորել են, որ պատգամավորական բարեկամական խմբերն ակտիվ աշխատում են. առաջիկայում կլինեն փոխայցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերին: Իրանի Մեջլիսի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում: Կողմերն անդրադարձել են քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի: Խորհրդարանների ղեկավարները փոխադարձաբար միմյանց հրավիրել են այցելել իրենց երկիր:    ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն