«Ատոմակայանի հարցում մեր հակառակորդ հարեւանի գնահատականները կորակեի խանդ». Դ. Տոնոյան (տեսանյութ)
«Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ԱԻ նախարարից հետաքրքրվեց Մեծամորի ատոմակայանի աշխատանքների մասին՝ նշելով, որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, թե այն տարածաշրջանի համար մեծ վտանգ է ներկայացնում: «Ռիսկայնությունը ատոմակայանի եղել է դեռ իր կառուցման պահից, այսինքն՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանից սկսած: ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկն աշխատում է ըստ միջազգային մի շարք փորձագիտական կազմակերպությունների չափորոշիչների: Ես վստահեցնում եմ, որ մենք անհանգստանալու կարիք չունենք: Մեր հակառակորդ հարեւանի բոլոր գնահատականները ես կորակեի խանդ»,- նշեց Աի նախարար Դավիթ Տոնոյանը: «Այստեղ ավելի քաղաքական մոտեցում է: Սկզբունքորեն ես չեմ ընդունում ատոմային էներգետիկան, սակայն ես եմ ղեկավարել այն պատվիրակությունը, որ ժամանակին գնացել էր Մագատե ու խնդրում էր, որ գային, վերաբացեին ատոմակայանը, քանի որ ՀՀ-ն առանց ատոմակայանի ուղղակի մահանում էր»,- իր հերթին ավելացրեց Կարինե Դանիելյանը: Կարինե Դանիելյանը նաեւ խոսեց Սեւանից հավելյալ 100 մլն խմ ջրառից՝ նշելով, որ լճից մեծ քանակությամբ ջրի բացթողն ավելացնում է սեյսմիկ վտանգը: Եւ, ի դեպ, ջրառից 20 օր անց տեղի ունեցավ երկրաշարժ, թեեւ ցածր բալանոց: