Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը նահանջել է մամուլի ազատության ինդեքսում

Կարևոր լուրեր Հասարակություն
reporters

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության` Աշխարհում մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 4 տեղով հետ է նահանջել` 74-րդ տեղից հասնելով 79-ին։ Կազմակերպությունը Հայաստանին վերաբերող մեկնաբանությունում նշում է. «Տպագիր ԶԼՄ-ները բազմազան են եւ բևեռացված, հետաքննող լրագրությունը համացանցում ապրում է, սակայն հեռարձակվող մեդիայում պակասում է բազմակարծությունը: Կատարվել է վճռական անցում թվային հեռուստատեսությանը, անաչառ հեռարձակողների ապագա կարգավիճակը կախված կլինի հաճախականությունների վաճառքի գործընթացի անաչառությունից: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հիշեցնում է Ilur.am լրատվական կայքի եւ «Հրապարակ» թերթի 2015-ի հոկտեմբերին գրանցած հաղթանակը Սահմանադրական դատարանում, որտեղ որոշում կայացվեց հօգուտ լրագրողների՝ չբացահայտել աղբյուրների գաղտնիությունը: Ոստիկանությունը շարունակում է բռնություն գործադրել լրագրողների նկատմամբ եւ անպատիժ մնալ: 2016 թ. հուլիսին տասնյակ լրագրողներ վիրավորվել էին՝ ուժի կիրառման արդյունքում»։