Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Eurosport-ը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է խորհդանշական հավաքականում

Սպորտ
a1mxitaryan-1

Eurosport հեռուստաընկերությունը ֆուտբոլասերների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ընդգրկվել են ֆուտբոլի ներկայիս այն աստղերը, որոնք իրենց երկրի հավաքականների հետ չեն կարողացել մտնել աշխարհի 2018թ առաջնության եզրափակիչ փուլ եւ ստիպված բաց են թողնելու եկող տարվա գլխավոր ստուգատեսը: Այդ հավաքականում տեղ է զբաղեցրել նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Ահա այդ թիմի ամբողջ կազմը. Դարպասապահ՝ Յան Օբլակ (Սլովենիա) Պաշտպաններ՝ Դավիդ Ալաբա (Ավստրիա), Դեյլի Բլինդ (Հոլանդիա), Վիրջիլ Վան Դիյկ (Հոլանդիա), Անտոնիո Վալենսիա (Էկվադոր): Հենակետային կիսապաշտպաններ՝ Նաբի Կեյտա (Գվինեա), Արտուրո Վիդալ (Չիլի): Ենթահարձակվողներ՝ Ալեքսիս Սանչես (Չիլի), Հենրիխ Մխիթարյան (Հայաստան), Գարեթ Բեյլ (Ուելս): Հարձակվող՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն): Պահեստայինների մեջ ընդգրկվել են Յասպեր Սիլեսենը (Հոլանդիա), Միրալեմ Պյանիչը, Էդին Ջեկոն (երկուսն էլ Բոսնիա եւ Հերցեգովինա), Մարեկ Համշիկը (Սլովակիա), Արյեն Ռոբենը (Հոլանդիա), Արոն Ռամզին (Ուելս): a1+mxitaryan 2