Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրավոյի կինը բացահայտել է Չիլիի հավաքականի ձախողման պատճառները

Սպորտ
sport-chili-11.10.

Ֆուտբոլի Ամերիկայի գործող գավաթակիր Չիլիի հավաքականի ավագ Կլաուդիո Բրավոյի կինը՝ Կառլա Պրադոն, իր տեսակետն է հայտնել աշխարհի 2018թ առաջնության եզրափակիչ փուլից դուրս մնալու մասին: «Շնորհակալություն հրաշալի պահերի համար: Շնորհակալություն իմ «Ամերիկայի ավագին»: Դա շատ լավ է, բայց երբ հագնում ես ազգային թիմի մարզաշապիկը, դու պետք է պրոֆեսիոնալ լինես: Ես գիտեմ, որ շատերն իրենց չեն խնայում հաղթանակի համար, սակայն միաժամանակ կան խաղացողներ, որոնք շարունակում են նշել հաղթանակը՝ այցելելով գիշերային ակումբներ, չկարողանալով նորմալ մարզվել՝ անսթափ վիճակից դուրս չգալու պատճառով», - այդպիսի գրառում է կատարել իր անձնական սոցէջում չիլիացիների դարպասապահի կինը: Նշենք, որ Չիլիի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում 0:3 հաշվով պարտվել է Բրազիլիայի ընտրանուն եւ Հարավային Ամերիկայի գոտում զբաղեցրել է 6-րդ տեղը եւ զրկվել եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունքից: