Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» կրկին ջախջախեց «Ավան-Ակադեմիային»

Սպորտ
sport-gavat

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2018թ խաղարկությունում այսօր կայացել է քառորդ եզրափակիչ փուլի առաջին պատասխան խաղը: Առաջին խմբում հանդես եկող «Ավան-Ակադեմիան» իր հարկի տակ ընդունեց բարձրագույն խմբի ներկայացուցիչ Կապանի «Գանձասար-Կապանին» և պարտվեց 0:4 խոշոր հաշվով:  Հյուրերի կազմում երկու գոլ է խփել Գեւորգ Նռանյանը, մեկական՝ Աշոտ Ադամյանը եւ Դմիտրի Յաշինը: Այդպիսով, կապանյան ակումբն առաջինը մտավ կիսաեզրափակիչ փուլ, քանի որ առաջին խաղում նույնպես խոշոր հաղթանակ էր տարել (3:0): «Գանձասար-Կապանի» հաջորդ մրցակիցն իհայտ կգա քառորդ եզրափակիչ «Արարատ» - «Շիրակ» հանդիպումից հետո, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: Գյումրիում կայացած թիմերի առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: