Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոք աստղ Բոնոն շնորհակալություն է հայտնել Լիոնել Մեսիին (տեսանյութ)

Սպորտ
sport-bono-11.10.

Աշխարհահռչակ U2 ռոք խումբը մեկ ժամով հետաձգել է արգենտինական Լա Պլատա քաղաքում նախատեսած համերգը, որպեսզի իրենց երկրպագուները կարողանան դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության Էկվադոր – Արգենտինա ընտրական հանդիպումը: Բանն այն է, որ այդ խաղում վճռվում էր Արգենտինայի հավաքականի աշխարհի առաջնությանը մասնակցել-չմասնակցելու հարցը, քանի որ պարտության դեպքում նրանք ավարտում էին ելույթները: Սակայն Լիոնել Մեսիի հեղինակած հեթ-տրիկի օգնությամբ արգենտինացիները 3:1 հաշվով կամային հաղթանակ են տարել եւ երրորդ տեղով մտել են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: U2-ի մեներգիչ Բոնոն համերգի սկզբին անդրադարձել է այդ հաղթանակին՝ դիմելով 42 հազար հանդիսականներին. «Լիոնել Մեսի, շնորհակալություն: Աստված գոյություն ունի», - ասել է անվանի երգիչը: