Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այնպես նախագծել, որ կեղտը չկուտակվի,գոլորշին չխտանա, բորբոս չաճի մանկապարտեզում

Պաշտոնական
mank5

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության թույլտվությամբ՝ «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը վերականգնվել է. նախկինում սահմանված կասեցումը վերացվել է: Պետական վերահսկողության շրջանակներում իրականացված դիտարկման արդյունքում՝ Ծառայությունը դադարեցրել էր մանկապարտեզի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մի շարք սանիտարահիգիենիկ պահանջներ խախտելու պատճառով: Հանձնարարվել էր որոշակի վերանորոգումներ կատարել մանկապարտեզի խոհանոցում՝ այն նախագծելով և կառուցելով այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը: Սահմանված ժամկետում «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ»-ի խոհանոցն ամբողջությամբ նորոգվել է, համապատասխանեցվել անիտարահիգիենիկ նորմերի պահանջներին և պատրաստ է շարունակելու աշխատանքը: Կից ներկայացված են մանկապարտեզի՝ նորոգված խոհանոցի լուսանկարները: Աղբյուրը՝ snund.am