Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Բելառուսի հետ

Սպորտ
sport-hajastan-belarus-11.10.

Հայաստանի եւ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաները նախնական համաձայնության են եկել ազգային թիմերի միջեւ ընկերական հանդիպում անցկացնելու համար: Այդ մասին հայտնում է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպումը պետք է կայանա նոյեմբերի 9-ին, Երեւանում: Բելառուսի հավաքականը ներկայումս ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 77-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 83-րդ: