Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկանդալ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղում (տեսանյութ)

Սպորտ
a1skandal

Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ գրանցվեց հերթական խոշոր սկանդալը: 2018թ աշխարհի առաջնության Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի գոտու ընտրական փուլի վերջին տուրի խաղում Պանամային հավաքականը սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթելով Կոստա-Ռիկայի թիմին, խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը եւ առաջին անգամ եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճեց: Սակայն պանամացիներն այդ խաղում խփել են ընդամենը մեկ գոլ, իսկ ահա մյուսը հորինել է հանդիպման հոնդուրասցի գլխավոր մրցավարը, որը դարպասի գրավում է արձանագրել, չնայած գնդակը չի անցել դարպասային գիծը: Կոստա Ռիկայի հավաքականը, ինքնին, չի բողոքարկել խաղի արդյունքը, քանի որ նախապես մտել էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Իսկ թե ինչպե՞ս կարձագանքի այդ միջադեպին ՖԻՖԱ-ն, ցույց կտա ժամանակը: Բանն այն է, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան վերջերս որոշում է կայացրել վերախաղարկել ՀԱՀ – Սենեգալ ընտրական հանդիպումը (2:1), որի ժամանակ մրցավարը արդյունավետ սխալ էր թույլ տվել եւ ազդել խաղի ելքի վրա: