Լոռու մարզն ամենաթափանցիկ, իսկ Արագածոտնը՝ ամենապասիվ մարզն է (տեսանյութ)
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն այսօր ներկայացրեց ՀՀ համայնքապետարանների աշխատանքի թափանցիկության մշտադիտարկման 2017թ. տարեկան զեկույցը: Ինչպես իր խոսքում նշեց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ 793 համայնքապետի են ուղարկել հարցումներ՝ գրավոր, ծրարներով. «Եղել են նաեւ թերի պատասխաններ, երբ ոչ բոլոր հարցերին էին պատասխանել: Առայժմ առեղծվածային պատճառներով Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի շատ ցածր ակտիվություն է ցուցաբերում՝ հարցումներին պատասխանելու իմաստով: Արագածոտնի մարզից համայնքապետերի միայն 5 տոկոսն է լիարժեք պատասխան տվել, 4 տոկոսը՝ թերի, այսինքն՝ 114 համայնքապետից մեզ պատասխանել է 10-ը: Լոռու մարզն արդեն 2-րդ տարին է, որ ամենաբարձր ցուցանիշներն է ներկայացնում, եւ կարելի է պայմանականորեն ասել, որ թափանցիկության առումով առաջին տեղում է: Միջանկյալ հատվածում Շիրակի ու Կոտայքի մարզերն են»: Ի դեպ, շատ համայնքապետեր էլ զլացել են պատասխանել իրենց ուղարկված հարցումներին, քանի որ համայնքների խոշորացման արդյունքում նրանք մեկ կամ երկու ամիս անց զրկվելու էին իրենց պաշտոնից: