Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջերմուկի եվրոպական «Գրան Պրին» առայժմ գլխավորում է Կիրիլ Շևչենկոն

Սպորտ
a1chess-patani-10.10.

Ջերմուկում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի պատանեկան «Գրան Պրիում» արդեն խաղարկվել է վեց տուր: Մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է 15-ամյա ուկրաինացի շախմատիստ Կիրիլ Շևչենկոն, որը ընթացիկ խաղում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Ստեֆան Պողոսյանին: Միանձնյա առաջատարից կես միավոր քիչ ունեն մեր շախմատիստներ Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը, որոնք այս տուրում պարտության մատնեցին համապատասխանաբար նորվեգացի Թոր Ֆրեդերիկ Կաասենին եւ Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզի Կաչարավային: Այսօր կայանալիք 7-րդ տուրում Կիրիլ Շևչենկոն սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի Արսենի Նեստերովի հետ, որը 4,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Շանթ Սարգսյանը կմրցի բելառուսցի Վյաչեսլավ Զարուբիցկու հետ, իսկ Արամ Հակոբյանն ուժերը կչափի ընդամենը մեկ միավոր վաստակած Թոր Ֆրեդերիկ Կաասենի հետ: