Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Սպորտ
sport-hecaniv-9.10.

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ կմասնակցի հեծանվահրապարակի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:   Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը, նա այժմ մարզումներ է անցկացնում Օլիմպավանում: Էդգար Ստեփանյանի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանն այդ կապակցությամբ ասել է, որ իր սանն իսկական մարտիկի բնավորություն ունի եւ պատրաստ է պայքարել մինչեւ վերջ. «Շատ ուժեղ առաջնություն է, որին մասնակցում են օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության չեմպիոններ ու մրցանակակիրներ: Շատ եմ ցանկանում, որ Էդգարի նորամուտը մեծահասակների առաջնություն հաջող լինի: Նա լավ է տրամադրված, սիրում է պայքարել: Մինչեւ առաջնության մեկնարկը Էդգարը լավ մարզավիճակում կլինի», - նշել է մասնագետը: Եվրոպայի առաջնությունում Էդգար Ստեփանյանը նախնական հայտավորված է չորս մրցաձեւում՝ սկրեչ, օմնիում, 4 կմ հետապնդումով եւ խմբակային մրցավազք: Հեծանվահրապարակի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը տեղի կունենա Բեռլինում, հոկտեմբերի 18-22-ը: Էդգար Ստեփանյանը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 15-ին: