Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ մարզիկն աշխարհի առաջնությունում գրավել է 2-րդ տեղը

Սպորտ
karate

Հոկտեմբերի 8-ին Թաիլանդում անցկացվեց կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Սարգսյանը, անցկացնելով 5 մենամարտ, գրավեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի մեկնարկից առաջ ճապոնացի վարպետների կողմից անցկացվել են սեմինար-պարապմունքներ, որոնց մասնակցել է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն