Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուքմեյքերները կրկին չեն հավատում Հայաստանի հավաքականի հաղթանակին

Սպորտ
a1kazaxstan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր կանցկացնի իր վերջին հանդիպումը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր թիմը Աստանայում կմրցի Ղազախստանի ազգային թիմի հետ, որը ներկայումս 2 միավոր ունի եւ եզրափակում ընտրական E խմբի մրցաշարային աղյուսակը: Չնայած այդ հանգամանքին բուքնեյքերական գրասենյակներն այս խաղում նախապատվությունը տալիս են Ղազախստանի ընտրանուն: Վերջինիս հաղթանակը տատանվում է 2.40-2.60 գործակիցների միջեւ: Իսկ Հայաստանի հավաքականի վիկտորիան դրանք գնահատել են 2.70-2.80 գործակից: Սակայն բուքմեյքերները կարծում են, որ այս հանդիպումը կավարտվի ոչ-ոքի ՝ 1:1: Դրանից հետո ամենահավանական հաշիվները սրանք են. 1:0, 2:1, 0:1: