Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարություն Մերդինյանը աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը (տեսանյութ)

Սպորտ
a1gimnastika-3

Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում քիչ առաջ կայացավ նժույգթափեր վարժության եզրափակիչը։ Լավագույն ությակ մտած Հարություն Մերդինյանը վերջինը կատարեց վարժությունը, երբ հայտնի էին բոլոր մրցակիցների արդյունքները: Մեր մարմնամարզիկը մրցավարների կողմից 14.700 միավոր ստացավ եւ ի վերջո զբաղեցրեց 5-րդ տեղը։ Նա որակավորման փուլի հետ համեմատած բարելավել է իր միավորների ցուցանիշը եւ երեք աստիճանով բարձրացավ։ Այս մրցաձեւում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց բրիտանացի Մաքս Ուիտլոկը։