Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը ձերբակալում է Սանկտ Պետերբուրգում չարտոնագրված հավաքի մասնակիցներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitledddw

Ռուս ոստիկաններն սկսել են ձերբակալել Սանկտ Պետերբուրգում անցկացվող չարտոնագրված ցույցի մասնակիցներին` իրավապահ մարմինների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ակցիայի մասնակիցները հավաքվել են 18:00-ին տեղի ժամանակով: Մոտ 30 րոպե անց շարասյունը դուրս է եկել հավաքի հրապարակից և սկսել է շարժվել Լիտեյնի պողոտայի ուղղությամբ: Ցուցարարները հասել են պողոտայի մի հատվածում իրավապահների տեղադրած շղթաներին: Ոստիկանները բարձրախոսների օգնությամբ վերջիններիս նախազգուշացրել են, որ հավաքն արտոնագրված չէ և խնդրել են նրանց ցրվել: