A
A
Ռոման Բերեզովսկին գլխավոր մարզչի հետ միասին հրաժարական է տվել
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին հեռացել է Մոսկվայի «Դինամոյից»: Ինչպես տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքէջը, այսօր թիմի գլխավոր մարզիչ Յուրի Կալիտվինցեւը պաշտոնանկ է արվել: Նրա հետ միասին հրաժարական են տվել նաեւ օգնականները, այդ թվում Ռոման Բերեզովսկին, որը «Դինամոյի» դարպասապահների մարզիչն էր: Նշենք, որ ուկրաինացի մասնագետը թիմը գլխավորում էր 2016 թվականի հունիսից: Նրա գլխավորությամբ դինամոյականները Ռուսաստանի ազգային լիգայում զբաղեցրել էին առաջին տեղը եւ մեկ տարվա ընդմիջումից հետո կրկին վերադարձել Պրեմիեր լիգա: Ռոման Բերեզովսկին հենց սկզբից եղել է Յուրի Կալիտվինցեւի օգնականը: Ներկայումս «Դինամոն» 10 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 15-րդ տեղը: