Դադարեցրու՛ հացադուլը. կոչ՝ Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանին
Փաստաբան Արայիկ Պապիկյանը տրամադրել է Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Արթուր Մովսիսյանի հայտարարությունը Արթուր Մովսիսյանի կոչը Ներսես Պողոսյանին Ներսես ջան, եղբա՛յր Այսօր 9-րդ օրն է հացադուլ ես հայտարարել. ցասումդ ու վրդովմունքդ հասկանում եմ: Ինքդ հայտարարեցիր, որ Հայաստանում արդար դատարան չկա, ինքս էլ նույն համոզմունքն ունեմ: Ժողովրդի, իմ և քո, մեր վեց որդիների իշխանությունը բռնությամբ զավթած վարչախմբից արդարություն պետք չէ սպասել: Դա նրանք կամովի չեն տալու, արդարությունը մենք պիտի նվաճենք: Հետևաբար մի վնասիր քո և ընտանիքիդ առողջությունը, դադարեցրու՛ հացադուլը: Արդարություն պահանջելու և հաստատելու կռիվ ունենք, դու այդ կռվի լավագույն մարտիկներից ես, և պետք է առողջ ու պատրաստ լինես: Զինվիր համբերությամբ, հայրենի հողը իր զավակների պատանդված լինելը երկար չի հանդուրժի: Եղբայրական սիրով, Պատանդ՝ Արթուր Մովսիսյան Վարդաշեն ՔԿՀ