Սերժ Սարգսյանը հետեւել է պատանի շախմատիստների խաղին
Սերժ Սարգսյանն այսօր հետեւել է Ջերմուկում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի պարտիաների ընթացքին: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլն անցկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ եւ Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ: Հոկտեմբերի 3-16-ն անցկացվող մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչեւ 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ արտերկրից եւ Հայաստանից: Պարտիաներն ընթանում են հոկտեմբերի 4-15-ը, Ջերմուկի «Ջերմուկ Աշխարհ» նորակառույց հյուրանոցային համալիրում։ Կայացած երեք տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն: Հայաստանի ներկայացուցիչներ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը իրենց ակտիվում ունեն 2.5-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Վաղը տեղի կունենան 4-րդ տուրի պարտիաները: