Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Samsung-ի հետ Հայաստանում ծրագրեր կարվեն

Պաշտոնական
Samsung3

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Samsung ընկերության բջջային կապի հարցերով փոխնախագահ Սեունգսիկ Չոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր: Սեունգսիկ Չոյը նշել է, որ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ կատարվող ախատանքներն ընթանում են բարեհաջող և իրենց նպատակն է հայկական շուկային ներկայացնել նորարարական նոր առաջարկներ: Կարեն Կարապետյանը ողջունել է Samsung-ի նախաձեռնությունները և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման հարցում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Samsung ընկերության կողմից այլ ծրագրերի իրականացման հնարավորությանը: