Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի գործը մակագրվեց Մեսրոպ Մակյանին

Քաղաքականություն
sasna-crer

«Սասնա ծռեր»-ի գործով անջատված մասը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին:  Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Մեսրոպ Մակյանը  քննելու է  Արայիկ  Խանդոյանի, Պավել Մանուկյանի Վարուժան Ավետիսյանի, Գագիկ  Եղիազարյանի,   Մխիթար Ավետիսյանի, Արեգ  Կյուրեղյանի Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի,  Էդվարդ Գրիգորյանի մասով գործը: Դատական նիստի օր դեռ չի նշանակվել: Հիշեցնենք, որ Մեսրոպ Մակյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից 6 ամսյա ժամկետով գործուղվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: