Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարագի ու մսի թանկացումը՝ ստվերի կրճատման արդյո՞ւնք (տեսանյութ)

Քաղաքականություն
vilen-xachatryan-nkar

 Լայն սպառման ապրանքներն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին աճել է ընդամենը 0.6%-ով, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են։ Գների բարձրացումից հնարավոր չի եղել խուսափել կարագի ու տավարի մսի շուկայում։ Այս օրերին խանութներում այդ մթերքները վաճառվում են սովորականից 30-ից 40% բարձր գնով։ Տնտեսագետները թանկացումը պայմանավորում են հիմնականում միջազգային շուկաներում կարագի ու մսի գների բարձրացմամբ։ Իսկ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ կարագի ու տավարի մսի թանկացումը կարող է հետևանք լինել հարկային ոլորտում քաղաքականության խստացմամբ. «Հենց կարագի հետ կապված արձանագրվեցին խախտումներ։ Տնտեսվարողների արձագանքն այս երևույթին այնպիսին է, որ եթե նրանք դուրս են գալիս ստվերից, սկսում են արդեն իրական գին թելադրել և դա ուղեկցվում է նաև գների աճով»։