Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս գործը դուք չեք կարող լսել. պաշտպանը՝ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավորին (տեսանյութ)

Քաղաքականություն
jirajyr-datavor

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց դատախազ Պետրոս  Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը:  Այնուհետև պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց՝ փոխել Ներսես Պողոսյանի խափանման միջոցը՝ կիրառելով գրավ; Նրա խոսքով հիմնավոր կասկածը բացակայում է, թե նա կարող է թաքնվել նախաքննական մարմնից և որևէ կապ չունի այս գործի հետ: Դատախազն առարկեց միջնորդության դեմ, իսկ դատավորն էլ առանց քննության թողեց միջնորդությւոնը: Դրանից հետո պաշտպան Արայիկ Պապիկյանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդություն՝ կասկածի տակ դնելով նրա անաչառությունը: Նրա խոսքերով՝ իրենց մոտ այնպիսի կարծիք կա, որ դատավորը կայուն ավանդույթ է ձևավորել՝ մերժել պաշտպանական կողմին ներկայացվող բոլոր միջնորդությունները: Պաշտպաններից Նինա Կարապետյանցն էլ դատավորին խնդրեց անձնական վիրավորանք չընդունել, բայց` «Այս գործը դուք չեք կարող լսել»: Այս պահին դատավորը խորհրդակցական սենյակում է , որոշումը կհրապարակվի քիչ անց: